ՄՄերի Եգորյան

Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:

Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը:

Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում