ԴԴավիթ Մուրադյան

Տոկիոյում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3000-ից ավելի նոր դեպք

Տոկիոյում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3000-ից ավելի նոր դեպք

Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ճապոնիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն է՝ կորոնավիրուսի ռեկորդային թվեր են գրանցվում: Տոկիոյում գրանցվել է հիվանդության 3177 նոր դեպք՝ հայտնում է Reuters-ը:

«Տոկիոյի մերձակայքում գտնվող 3 վարչական կենտրոնների ղեկավարները արդեն հինգշաբթի կդիմեն կառավարությանը՝ իրենց մարզերում արտակարգ դրություն հայտարարելու համար»,- ասել է Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի ղեկավար և Էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիշիմուրան խորհրդարանի նիստի ժամանակ: 

Խոսելով Տոկիոյում կորոնավիրուսի գրանցված թվերի մասին՝ նա հայտնել է, որ ակնկալվում էր, որ դեպքերը կավելանային առաջիկա օրերին, քանի որ անցյալ շաբաթ, արձակուրդներով պայմանավորված,  թեստավորումները հետաձգվել էին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում