ԴԴավիթ Մուրադյան

Չինաստանը բարձր մակարդակի բանակցություններում ԱՄՆ-ին մեղադրել է Պեկինին «երևակայական թշնամի» դարձնելու համար

Չինաստանը բարձր մակարդակի բանակցություններում ԱՄՆ-ին մեղադրել է Պեկինին «երևակայական թշնամի» դարձնելու համար

Չինաստանի Տիանցզին նավահանգստային քաղաքում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցություններում Չինաստանի փոխարտգործնախարար Սը Ֆենը ԱՄՆ-ին մեղադրել է Պեկինին «երևակայական թշնամի» դարձնելու համար՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները «լուրջ դժվարությունների» են առերեսվում:  

ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանի հետ  կայացած հանդիպման ընթացքում չին փոխարտգործնախարարը երկկողմ հարաբերությունները որակել է «փակուղային» և Վաշինգտոնին կոչ արել «փոխել ապակողմնորոշող մտածելակերպն ու վտանգավոր քաղաքականությունը»,- հաղորդում է չինական Xinhua լրատվական գործակալությունը: 

ТАСС-ի հաղորդմամբ՝ Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել առանց որևէ նախապայմանի վերացնել վիզայի սահմանափակումները Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամների և նրանց ընտանիքի, ինչպես նաև չինացի ղեկավարների, պաշտոնատար անձանց և կառավարական գերատեսչությունների և ուսանողների համար: Պեկինը ամերիկյան կողմին կոչ է արել չեղարկել նաև չինական ԶԼՄ-ներին որպես օտարերկրյա գործակալներ պարտադիր գրանցումը, դադարեցնել ԱՄՆ-ում չինական ընկերությունների վրա ճնշումը և հրաժարվել Կանադայից ԱՄՆ Huawei ընկերության ֆինանսական տնօրենին արտաքսելու պահանջից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում