ՄՄարիամ Մխիթարյան

Ավազե փոթորիկը յոթ մարդու կյանք է խլել

Ավազե փոթորիկը յոթ մարդու կյանք է խլել

Ավազե փոթորիկը ողբերգական ավարտ է ունեցել ԱՄՆ Յուտա նահանգում՝ գրում է РИА Новости-ն: Այն խանգարել է ճանապարհի տեսանելիությանը, հանգեցրել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարների, երկու տասնյակ մեքենաներ են բախվել միմյանց, զոհվել է յոթ մարդ:

Ավազամրրիկից նաև մի քանի մարդ է վիրավորվել, ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է, տուժածներին ստիպված են եղել տեղափոխել օդային ճանապարհով:

Մայրուղով կասեցվել է երթևեկությունը հարավային ուղղությամբ: Յուտայի ​​ճանապարհային պարեկն օգնություն է խնդրել այլ բնակավայրերից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում