ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում աճում է հրաձգության դեպքերի ու զոհերի թիվը

ԱՄՆ-ում աճում է հրաձգության դեպքերի ու զոհերի թիվը

Հուլիսի 17-ից հուլիսի 23-ը ԱՄՆ-ում հրաձգության 915 դեպք է գրանցվել, մահացել է 430 մարդ, վիրավորվել 1007-ը: Նման գնահատականները կիրակի ներկայացրել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը` վկայակոչելով Gun Violence Archive հետազոտական ​​կազմակերպության տվյալները:

Կազմակերպության գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ում 2020 թվականին մոտ 43 հազար մարդ է զոհվել հրաձգության տարբեր միջադեպերի ժամանակ: Սա «Զենքի բռնության արխիվային» թիմի կողմից երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս տարի ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետևանքով 24 հազար մարդ է զրկվել կյանքից, և այս թիվը շարունակում է աճել:

«Զենքի բռնության արխիվը» հիմնադրվել է 2013 թվականին և ամեն օր վիճակագրություն է հրապարակում՝ հիմնվելով շուրջ 6500 աղբյուրից ստացված տեղեկությունների վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում