ԱԱրևիկ Աբելյան

Ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Հուլիսի 21-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ տարածքային ստորաբաժանման աշխատակիցների հետ քննարկել են ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու հարցեր, ապա տարածքում համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացրել։

Արդյունքում՝ Գեղակերտ գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով, որի օրինականությունը հավաստող փաստաթղթեր վարորդը չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում