ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը պատրաստվում է Քուվեյթի և Կատարի բազաներում տեղակայել շուրջ 35,000 աֆղանստանցու

ԱՄՆ-ը պատրաստվում է Քուվեյթի և Կատարի բազաներում տեղակայել շուրջ 35,000 աֆղանստանցու

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Քուվեյթի և Կատարի երկու ռազմաբազայում տեղակայել Աֆղանստանի մոտ 35,000 բնակիչի, մինչև ամերիկյան վիզաներ ստանալը: Այս մասին ասվում է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում:

Նյութի մեջ նշված է, որ խոսքը նրանց մասին է, ում վրեժխնդրություն է սպասվում արմատական ​​«Թալիբան» շարժման գրոհայիններից:

Ռազմական օբյեկտներում աֆղանստանցիներին կտրամադրվի ժամանակավոր կացարան՝ առնվազն 18 ամիս: Նրանց բնակարանային պայմանների համար կվճարեն ԱՄՆ իշխանությունները, ինչը, ամենայն հավանականությամբ, կարժենա «մի քանի հարյուր միլիոն դոլար»:

Ըստ The New York Times-ի՝ Աֆղանստանից տարհանվածներին արտոնություններ չեն տրամադրվի ամերիկյան վիզա ստանալու համար, չի բացառվում նաև, որ նրանց մի մասը կմերժվի ու կվերադարձվի հայրենիք:

Իսկ Աֆղանստանում լարվածությունն ավելի է խորանում: Ըստ վերջին տեղեկությունների՝ անհայտ անձինք երկրի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում սպանել են ավելի քան հարյուր խաղաղ բնակչի:

Այդ բարբարոսության համար Աֆղանստանի կառավարությունը մեղադրում է արմատական ​​«Թալիբան» շարժման զինյալներին, որոնց հսկողության տակ է անցել այդ տարածաշրջանը: «Թալիբանի» խոսնակն էլ հերքել է շարժման դեմ մեղադրանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում