Անհայտ անձը կրակ է բացել Վաշինգտոնի հայտնի Le Diplomate ռեստորանի մոտակայքում, Սպիտակ տնից երկու կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնում է «BBC» - ն:
Տղամարդը ավելի քան 20 անգամ կրակել է բաց շքամուտքում նստած այցելուների ուղղությամբ, որոնք ստիպված են եղել թաքնվել ռեստորանի ներսում: Պարբերականի տվյալներով՝ հարձակվողը ծանր վիրավորել է երկու մարդու, որոնցից մեկն, ըստ ոստիկանության, հանցագործի թիրախն է եղել:
Ականատեսները հայտնել են, որ հարձակումից հետո տղամարդը դիմել է փախուստի, այս պահին նա հետախուզվում է: Ըստ թերթի, ոստիկանությունը կարողացել է արագ արձագանքել այս միջադեպին, քանի որ նրանք արդեն հետաքննում էին ռեստորանից ոչ հեռու դարձյալ հրաձգության հետ կապված մեկ այլ միջադեպ:
Ըստ BBC- ի՝ 2018 թվականից Վաշինգտոնում զինված հանցագործությունների թիվն աճում է: 2021 թվականին արդեն գրանցվել է հրազենի կիրառմամբ 471 հարձակում:










