Եվրամիությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 200 մլն մարդ կամ մեծահասակ բնակչության գրեթե 55 տոկոսը: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօրվա դրությամբ, ԵՄ-ում ամբողջովին պատվաստվել է 200 մլն մարդ կամ մեծահասակ բնակչության 54.7 տոկոսը: Պատվաստանյութի մեկ չափաբաժին ստացել է ԵՄ մեծահասակ բնակչության 68.4 տոկոսը: Սրանք լավ ցուցանիշներ են, սակայն վարակի տարածման դեմ պայքարի համար շատ կարևոր է, որ պատվաստումները հավասարաչափ իրականացվեն Եվրամիության ամբողջ տարածքում»,-հայտարարել է նա:










