ՄՄարի Կոստանյան

Վրաստանը հուսով է մոտ ժամանակներս ՌԴ-ի հետ քննարկել ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը

Վրաստանը հուսով է մոտ ժամանակներս ՌԴ-ի հետ քննարկել ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կմեկնարկի երկու երկրների միջև 2019-ին դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելուն միտված քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Հուսով ենք՝ առաջիկայում կվերադառնանք երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հարցի քննարկմանը»,- հայտարարել է Աբաշիձեն:

Դիվանագետի խոսքով՝ սեպտեմբերին նախատեսում է առցանց ռեժիմով հանդիպել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ: Աբաշիձեն, սակայն չի հստակեցրել՝ արդյոք ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը ներառվելո՞ւ է սեպտեմբերին նախանշված հանդիպման օրակարգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում