ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 23-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում ՝18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 23-ին, 24-ին և 27-ին՝ հիմնականում կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-ի և 26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում