ՆՆարե Թադևոսյան

Կհիմնանորոգվի Առատաշեն համայնքի Մաշտոցի փողոցից դեպի Տարոնիկի հատվածի շուրջ 5000 քմ ասֆալտբետոնե ծածկույթը

Կհիմնանորոգվի Առատաշեն համայնքի Մաշտոցի փողոցից դեպի Տարոնիկի հատվածի շուրջ 5000 քմ ասֆալտբետոնե ծածկույթը

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում լուծում կստանա Առատաշեն համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը՝ կհիմնանորոգվի Մաշտոցի փողոցի 7 մ երթևեկելի լայնությամբ և 700 մ երկարությամբ հատվածը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից, ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում, մասնավորապես, կիրականացվի բիտումի լցաբաշխում, մանրահատիկ ասֆալտբետոնով 5 սմ հաստությամբ ճանապարհային ասֆալտի կառուցում և կավ-ավազային խառնուրդով ճանապարհային եզրերի 0,5 մ լայնքով հատվածի 8-10 սմ հաստությամբ զանգվածի լցում և տոփանում՝ ավելի քան 400 քմ:

 

Ծրագրի մեկնարկային ժամկետը օգոստոսի 1-ն է: Նախատեսվող աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: Շահառուների թիվը 15000 է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում