ՄՄարիամ Մխիթարյան

«Կազանի հրաձիգը» տեղափոխվել է հոգեբուժարան

«Կազանի հրաձիգը» տեղափոխվել է հոգեբուժարան

«Կազանյան հրաձիգին» տեղափոխել են Ռուսաստանի քրեակատարողական ծառայության հոգեբուժարան: Այս մասին հայտնել է euronews-ը:

Կազանի թիվ 175 գիմնազիայի վրա հարձակման պահին 19-ամյա Իլնազ Գալյավիևը ճանաչվել է անմեղսունակ:

Հարձակումից անմիջապես առաջ սոցիալական ցանցերի իր էջերում նա հրապարակել էր հաղորդագրություններ, որոնցում իրեն անվանել էր «Աստված», ցանկություն էր հայտնել ազատվել մարդկանցից և պահանջել էր, որ բոլորը իրենց համարեն իր «ստրուկները»: Անցյալ տարի բժիշկները նրա մոտ գլխուղեղի ատրոֆիա ախտորոշեցին, որի ժամանակ բջիջներն աստիճանական մահանում են, և նրանց միջև նեյրոնային կապերը խափանվում են:

Անցյալ տարվա մայիսի 11-ին Գալյավիևը կրակահերթ էր բացել դպրոցում, որտեղ սովորել էր: Ինը մարդ զոհվեց՝ յոթ երեխա և երկու ուսուցիչ: Եվս 23-ը վիրավորվեց: Պատանուն մեղադրանք է առաջադրվել վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության համար: ​​Գալյավիևին սպառնում է ցմահ ազատազրկում կամ հարկադիր բուժում հոգեբուժարանում, եթե նա պաշտոնապես ճանաչվի անմեղսունակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում