ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակ է

Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակ է

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 21-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 415 նոր դեպք, ընդհանուր քանակը երկրում 393 360 է՝ գրում է aliq.ge-ն:

Վրաստանում վարակից մահացել է 26 մարդ, ընդհանուր՝ 5 618, բուժվել է 943 պացիենտ:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հաղորդմամբ՝ համակարգող խորհրդին առաջարկվել է բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դարձնել:

Վարակաբանի խոսքով՝ երկիրը կարմիր գոտի է մտել: Վրաստանն այս պահին այն վիճակում է, որում երրորդ ալիքի պիկի ժամանակ էր: Գամկրելիձեն, միաժամանակ, հերթական անգամ քաղաքացիներին կոչ է արել պատվաստվել: Իսկ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն խորհուրդ է տվել բնակչությանը հարսանիքներով ու հոգեհացերով չզոհաբերել հարազատներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում