ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան պատժամիջոցներ է պատրաստում վեց հեռուստաալիքի նկատմամբ՝ ռուսերենով ֆիլմեր հեռարձակելու համար

Ուկրաինան պատժամիջոցներ է պատրաստում վեց հեռուստաալիքի նկատմամբ՝ ռուսերենով ֆիլմեր հեռարձակելու համար

Ուկրաինայում պետական ​​լեզվի պաշտպանության օմբուդսմեն Տարաս Կրեմենը կարգավորող մարմնին խնդրել է պատժամիջոցներ կիրառել ուկրաինական վեց հեռուստաընկերությունների՝ «Ինտերի», «Ուկրաինա»-ի, ICTV-ի, «Մեգա»-ի, NTN-ի, K1-ի նկատմամբ՝ ռուսերենով ֆիլմեր հեռարձակելու համար, ինչն արգելված է պետական ​​լեզվի մասին օրենքի նոր դրույթներով՝ հայտնում է ТАСС-ը:

Գերագույն ռադան 2019 թվականի ապրիլի 25-ին օրենք ընդունեց ուկրաիներենի մասին, իսկ մայիսի 15-ին փաստաթուղթը ստորագրեց այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն: 2019-ի ձմռանը Վենետիկի հանձնաժողովը Ուկրաինայի իշխանություններին առաջարկեց վերանայել «լեզվի մասին օրենքը»: Հանձնաժողովի փորձագետները կարծում են, որ Կիևը պետք է օրենք ընդունի «Ազգային փոքրամասնությունների մասին», հակառակ դեպքում ընդունված օրենքը նրանց նկատմամբ խտրականության հիմքեր է ստեղծում: Բացի դրանից՝ Ուկրաինային առաջարկվել է վերացնել լեզվական օրենքի նորմերը խախտելու համար սահմանված պատժամիջոցների մեխանիզմը:

Օրենքի համաձայն՝ մշակութային բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն միայն պետական ​​լեզվով: Հեռուստաալիքներն ունեն 90% քվոտա ուկրաիներեն հեռարձակման համար: Այս տարի ուժի մեջ է մտել «ծառայությունների ոլորտն ուկրաինականացնելու մասին» օրենքի նորմը, իսկ հուլիսի 16-ից՝ կինոարդյունաբերության ուկրաինականացման, միջոցառումների պարտադիր ուկրաիներեն անցկացման և քննությունների անցկացման նորմերը: Ուկրաինայում ուժի մեջ են մտել պետական ​​լեզվի իմացության մակարդակը ստուգող քննությունները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում