ԴԴավիթ Մուրադյան

Հայիթիի նոր վարչապետը խոստացել է վերականգնել կարգուկանոնը

Հայիթիի նոր վարչապետը խոստացել է վերականգնել կարգուկանոնը

Հայիթիի նոր վարչապետ Արիել Անրին ստանձնել է պաշտոնը նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից 2 շաբաթ անց՝ խոստանալով բարելավել երկրի անվտանգության հետ կապված ծանր իրավիճակը և կազմակերպել վաղուց հետաձգված ընտրություններ:

Անրիի պաշտոնավարումը, որին Մոիզը այդ պաշտոնում նշանակել էր իր մահվանից մի քանի օր առաջ, դիտարկվում էր որպես ընտրությունների անցկացման առանցքային քայլ, ինչպես պահանջում էին Հայիթիի բազմաթիվ բնակիչներ և միջազգային հանրությունը:

«Իմ առաջնահերթ խնդիրներից մեկը կլինի մարդկանց հավաստիացնելը, որ մենք ամեն ինչ կանենք կարգուկանոնի և անվտանգության վերականգնման համար»,- հայտարարել է Անրին՝ դիմելով Հայիթիի 10-միլիոնանոց բնակչությանը:

Հայիթիի իշխանությունները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի օգնությամբ դեռ հետաքննում են Մոիզի սպանության անհասկանալի դրդապատճառները։ Սպանության կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, որոնցից շատերը կոլումբացի պաշտոնաթող զինվորականներ են: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում