ՄՄարի Կոստանյան

Չինաստանում թույլատրել են երեք երեխա ունենալ

Չինաստանում թույլատրել են երեք երեխա ունենալ

Չինաստանի իշխանությունները փոխել են «մեկ ընտանիք՝ երկու երեխա» քաղաքականությունը: Այժմ ընտանիքներին թույլատրել են երեք երեխա ունենալ՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Ընդունված որոշումը կնպաստի բնակչության ծերացման հետ կապված  ժողովրդագրական խնդրի լուծմանը: Չինաստանի ղեկավարության հայտարարության համաձայն՝ այն «թույլ կտա պահպանել մարդկային ռեսուրսների ոլորտում Չինաստանի առավելությունները»:

Նախնական տվյալով՝ սահմանափակումները նախևառաջ կհանվեն շրջաններում, որտեղ ծնելիությունը ցածր մակարդակ վրա է, այնուհետև՝ համազգային մակարդակով: Առայժմ հայտնի չէ՝ որոշումը երբ իրավական ուժ կստանա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում