ՄՄարիամ Մխիթարյան

Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների զոհերի թիվն անցնում է հարյուրը

Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների զոհերի թիվն անցնում է հարյուրը

Գերմանիայից և Բելգիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ ջրհեղեղների զոհերի թիվն անցնում է 120-ը, մոտ 100-ը՝ Գերմանիայում, 23-ը՝ Բելգիայում: Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ հազարից ավելի մարդ համարվում է անհետ կորած՝ հաղորդում է DW-ն:

Աղետից տուժած շրջաններում փրկարարական ծառայություններին օգնում է Բունդեսվերի 700 զինծառայող: Նրանք մասնակցում են մարդկանց փրկելուն, հիվանդանոցներ տեղափոխելուն և ավազի պարկերով ամբարտակների կառուցմանը, ծանր ռազմական մեքենաներն էլ օգտագործվում են խցանումները վերացնելու, ճանապարհները մաքրելու համար: Բացի դրանից՝ Բունդեսվերը օգնում է տարհանվածների համար ժամանակավոր ճամբարներ կազմակերպելուն:

Բնական աղետից բարձրացել է գետերի ջրի մակարդակը նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Ամենուրեք նույն ավերածություններն ու քաոսային վիճակն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում