Տեսողության խնդիրներ ունեցողների համար ընտրությունը կդյուրացվի

Տեսողության խնդիրներ ունեցողների համար ընտրությունը կդյուրացվի

Երկու ձեռնարկ. 600 հատ՝ բրայլյան գրերով, 3000 հատ՝ խոշոր տառաչափով: Դրանց շնորհիվ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մասին նույնքան իրազեկված կլինեն, որքան մյուսները: ԿԸՀ-ն ձեռնարկների տպագրությունը պատվիրել է հենց կույրերի միավորման hրատարակչությանը: Իսկ հասցեատերերին գրքույկները կփոխանցեն «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով: Տեսողության խնդիրներ ունեցողների համար ընտրությունը նաև կդյուրացվի. նրանք կարող են քվեարկել ֆաքսիմիլային ստորագրությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում