ՄՄարի Կոստանյան

Իրանը մինչև նախագահի երդմնակալությունը ժամանակ է խնդրել Վիեննայում բանակցությունների համար. ԱՄՆ պետքարտուղարություն

Իրանը մինչև նախագահի երդմնակալությունը ժամանակ է խնդրել Վիեննայում բանակցությունների համար. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ էր Վիեննայում վերսկսել Իրանի հետ միջուկային համաձայնագրի թեմայով բանակցությունները, սակայն Թեհրանը խնդրել է հետաձգել՝ մինչև երկրի նոր նախագահի լիազորությունների ստանձնումը, որը նախանշված է օգոստոսին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք պատրաստ էինք շարունակելու բանակցությունները, սակայն իրանական կողմը ժամանակ խնդրեց նոր նախագահի պաշտոնավարման գործընթացի համար: Երբ Իրանն ավարտի այդ գործընթացը, մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննա բանակցությունները շարունակելու համար»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում