ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան նշել է Բաստիլի գրավման օրը

Ֆրանսիան նշել է Բաստիլի գրավման օրը

Ֆրանսիայում նշվել է ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: «Նվաճել ապագան» կարգախոսի ներքո Փարիզում տեղի է ունեցել ռազմական շքերթ, որն ավանդույթի համաձայն ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ ներկայացնում է euronews-ը:

Ելիսեյան դաշտերի վրա երկինքը ծածկվել է ֆրանսիական դրոշի եռագույնով: Զինված ուժերի հիմնական զորքերի, էլիտար ստորաբաժանումների, ռազմական դպրոցների ներկայացուցիչները, ժանդարմերիայի և ոստիկանության, մաքսային և բժշկական ծառայությունների աշխատակիցները հանդիսավոր երթով շարժվել են մայրաքաղաքի գլխավոր պողոտայով:

Շքերթի պատվավոր հյուրերն էին «Տակուբա» Եվրոպական հատուկ ջոկատի մարտիկները, որոնք կռվել են ջիհադականների դեմ:

Երկու ժամ տևողությամբ արարողությունն ավարտվել է հայտնի, այդ թվում՝ ժամանակակից երգերի երգչախմբային կատարումներով և, իհարկե, «Մարսելիեզ» ազգային օրհներգով:

Համաճարակի պատճառով սահմանափակվել է հասարակության մուտքը: Տրիբունաներում հատկացվել է 10 հազար նստատեղ՝ երկուսուկես անգամ պակաս, քան քովիդի սկսվելու ժամանակ էր: Դիտողները պարտավոր էին տրամադրել պատվաստման վկայագիր և PCR բացասական թեստ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում