ԼԼիլիթ Գասպարյան

Կոտայքի մարզում մեկնարկում է շրջիկ բրիգադների միջոցով «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների գործընթացը

Կոտայքի մարզում մեկնարկում է շրջիկ բրիգադների միջոցով «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների գործընթացը

Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշումը՝ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

 
Քննարկվել են մարզում COVID-19-ի պատվաստումների ընթացքը, առկա խնդիրները. դրանց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկներ: Որոշվել է ըստ ժամանակացույցի Կոտայքի մարզում նաև շրջիկ բրիգադների միջոցով կազմակերպել COVID-19-ի դեմ պատվաստումները: Մեկնարկը կտրվի Հրազդան քաղաքում՝ հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից:

 

Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի դիմաց կկայանի շտապօգնության մեքենա՝ հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով, պատվաստանյութերով, համալրված բժիշկ-մասնագետներով: Բժիշկ-մասնագետը նախ կիրականացնի խորհրդատվություն պատվաստվող քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ, որին կհաջորդի պատվաստումը:

Շրջիկ բրիգադների միջոցով պատվաստումների մեկնարկը կտրվի Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներից:

 

Պատվաստումներն իրականացվում են անվճար: «ԱստրաԶենեկայով», «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, պատվաստանյութի կամավոր ընտրության սկզբունքով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում