Միջազգային լուրերի տեսություն

Միջազգային լուրերի տեսություն

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խոստովանել է, որ երկրի հարավ-արևելքում զորքերի վերատեղաբաշխում է կատարվում: «Դա արվում է ոչ թե հարձակման և առաջ գնալու, այլ մեր տարածքներն առավել արդյունավետորեն պաշտպանելու համար»,- ասել է Պյոտր Պորոշենկոն:

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում երկրի Ռադային կներկայացվի օրինագիծ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ: Միաժամանակ նշել է, որ որևէ դաշնայնացման մասին խոսք լինել չի կարող:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարող է ռազմական գործողություններ սկսել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ առանց կոնգրեսի թույլտվության: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները և օրենսդիր մարմնի հավանության կարիքը չկա:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում