ՄՄարի Կոստանյան

Գելենջիկի հյուրանոցում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ ու զոհ

Գելենջիկի հյուրանոցում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ ու զոհ

Գելենջիկի հյուրանոցներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Նախնական տվյալների համաձայն՝ տուժել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է»,- գործակալությանը հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Երեք տուժածները հոսպիտալացվել են:

Ավելի ուշ փլատակներից դուրս է բերվել ևս մեկ տուժած, որին բժիշկները զննում են: Դեպքը տեղի է ունեցել քառահարկ մասնավոր հյուրանոցի խոհանոցում:

Փրկարարները տարհանել են մոտ 50 մարդու: Տեղի դատախազությունը ստուգումներ է սկսել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում