ՄՄարիամ Մխիթարյան

Հակակառավարական ցույցեր Կուբայում. վերջին 30 տարում առաջին անգամ

Հակակառավարական ցույցեր Կուբայում. վերջին 30 տարում առաջին անգամ

Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ երկրի կոմունիստական ​​կառավարության:

Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատություն, ժողովրդավարություն, սոցիալական խնդիրների լուծում և իշխանությունների ավելի վճռական գործողություն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Մարդիկ իշխանություններից պահանջում են արագացնել պատվաստումների տեմպերը:

Ըստ Agence France-Presse-ի՝ ցուցարարներն օգտագործել են «կորչի բռնապետությունը» և «մենք չենք վախենում» կարգախոսները: Նրանք վրդովված են էլեկտրաէներգիայի և սննդի աճող դեֆիցիտից:

Կուբայում հակակառավարական ցույցերը հազվադեպ են լինում: Վերջին անգամ այդպիսիք եղել են գրեթե 30 տարի առաջ:

Նախագահ Միգել Դիաս-Կանելը կղզում իրավիճակը թեժացնելու համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և կուբայա-ամերիկյան մաֆիային:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը աջակցություն է հայտնել ցուցարարներին և կոչ է արել Կուբայի իշխանություններին՝ խուսափել ուժի կիրառումից:

Կուբայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, անվտանգության ուժերի զորքերը և լրացուցիչ ստորաբաժանումները տեղակայվել են մայրաքաղաք Հավանայում:

Միաժամանակ, արձագանքելով Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի կոչին՝ դուրս գալ փողոց և դիմակայել սադրանքներին, կղզում հանրահավաքներ են անցկացվում՝ հաջակցություն երկրի ղեկավարության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում