ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիայում գնացքի վագոնը գետն է ընկել

Ավստրիայում գնացքի վագոնը գետն է ընկել

Երկաթուղային վթար է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արևմուտքում՝ Ալպերում, ինչի հետևանքով վիրավորվել է  17 մարդ՝ գրում է euronews-ը:

Էլեկտրական գնացքը, անցնելով Մուր գետի հովտում երկաթուղային նեղ ճանապարհով, բախվել է երթուղու վրա ընկած ծառի արմատին և դուրս եկել գծերից: Վագոններից մեկն ընկել է գետը:

Գնացքում 56 մարդ է եղել, այդ թվում՝ դպրոցականներ: Ուրբաթ՝ հուլիսի 9-ը, ուսումնական տարվա վերջին օրն էր, և նրանք գնում էին իրենց վկայականներն ստանալու:

17 վիրավորից 9-ը հոսպիտալացվել է, 3-ի վիճակը ծանր է, նրանցից մեկին ուղղաթիռով են տեղափոխել հիվանդանոց:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում