ՄՄարի Կոստանյան

Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը

Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը

Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և  վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով: 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Ավտոմեքենայով  և ոտքերով կոխկռտել են գետնին փռված Թուրքիայի դրոշը: 

Անցյալ տարի Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը զորավարժության ժամանակ որպես պայմանական հակառակորդի դրոշ և թշնամական խորհրդանիշ օգտագործել էին Թուրքիայի դրոշը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում