ՄՄարի Կոստանյան

Էրդողանի կառավարությունը ԱՄՆ-ում լոբբինգի համար Թրամփի համակիրներին վճարել է ավելի քան 30 մլն դոլար

Էրդողանի կառավարությունը ԱՄՆ-ում լոբբինգի համար Թրամփի համակիրներին վճարել է ավելի քան 30 մլն դոլար

Թուրքիայի կառավարությունն ամերիկյան լոբբիստական ընկերություններին ավելի քան 30 մլն դոլար է վճարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի չորս տարվա կառավարման ժամանակ վարչակազմի վրա ազդեցություն գործելու համար՝ փոխանցում է Ahval-ը:

Վճարված լոբբիստներից մեկն էլ եղել է Թրամփի սերտ դաշնակից և անձնական  փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոր հետաքննություն է սկսել Ջուլիանիի՝ Թուրքիայի կառավարությանն ու թուրքական շահերը սպասարկելու գործով: Նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը 2016-2020-ը Ջուլիանիի իրավաբանական ընկերությանը վճարել է ավելի քան 5 մլն դոլար:

Թրամփի մեկ այլ դաշնակից՝ Բրայան Բալլարդը, լոբբինգ է իրականացրել Թուրքիայի կառավարության ու Halkbank-ի անունից: 2017-ին Բալլարդը թուրքական կառավարությունից ստացել է 1.1 մլն, իսկ 2018-ին՝ 750 հազար դոլար: Մինչդեռ Halkbank-ը Բալլարդի ընկերությանը նույն ժամանակահատվածում վճարել է 2.25 մլն դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում