«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի ու Իրանի միջև խոշոր անցակետը: Տեղեկությունը հաղորդում են Աֆղանստանի իշխանությունները՝ փոխանցում է BBC-ն:
Թալիբ զինյալները մաքսակետի շենքի տանիքից իջեցրել են Աֆղանստանի դրոշը: «Իսլամ Քալա» անցակետն Իրան մուտք գործող առևտրաշրջանառություն իրականացնող ամենամեծ դարպասներից մեկն է, որի շնորհիվ պետության ամսական եկամուտը գնահատվում է 20 մլն դոլար:
Աֆղանստանի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ «Թալիբան» շարժումը նորանոր տարածքներ է գրավում: Շարժման ղեկավարները նշում են, որ իրենք արդեն վերահսկում են Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը:










