ՄՄարի Կոստանյան

Շվեդիայում ավիավթարից մահացել է ինը մարդ

Շվեդիայում ավիավթարից մահացել է ինը մարդ

Շվեդիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մահացել է ինը մարդ: The Guardian-ի փոխանցմամբ՝ օդանավում եղել են ութ պարաշյուտիստ և մեկ օդաչու:

Շվեդիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ օդանավի բոլոր ուղևորները զոհվել են:  Օդային փոխադրամիջոցն օդ բարձրանալուց հետո Օրեբրոյի օդանավակայանի թռիչքուղու մոտ կործանվել է և գետնի հետ հարվածից բռնկվել:

Շվեդիայի վարչապետը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ խորապես վշտացած է ավիավթարի մասին ողբերգական լուրից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում