ՄՄարի Կոստանյան

Լիբանանում փոքր օդանավ է կործանվել. կան զոհեր

Լիբանանում փոքր օդանավ է կործանվել. կան զոհեր

Այսօր Լիբանանի լեռնային շրջանում՝ Բեյրութի հյուսիսային հատվածում, վթարի է ենթարկվել ուսումնական փոքր օդանավ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնված մեկ օդաչուն և երկու ուղևորները մահացել են:

Cessna 172 օդանավը պատկանում էր ուսումնական թռիչքներ կատարող Open Sky Aviation ընկերությանը: Օդանավը օդ էր բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայանից և ավիավթարի է ենթարկվել 20 րոպե անց: Նշվում է, որ վթարի պահին այդ տարածքում խիտ մառախուղ է եղել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում