ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանում ավելի քան 1,33 մլրդ կորոնավիրուսի պատվաստումներ են կատարել

Չինաստանում ավելի քան 1,33 մլրդ կորոնավիրուսի պատվաստումներ են կատարել

Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,33 մլրդ պատվաստում են կատարել: Այս մասին ասվում է Չինաստանի հիգիենայի և առողջության պետական ​​կոմիտեի հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժոնգ Նանշանը տեղեկացրել էր իշխանությունների ծրագրերի մասին, որոնց համաձայն` մինչև հունիս պետք է պատվաստվեր հանրապետության բնակչության մոտ 40%-ը, այսինքն` ավելի քան 1,4 միլիարդից մոտ 560 միլիոն մարդ, տեղեկացնում է ТАСС-ը:

Միաժամանակ վտանգավոր իրավիճակ է Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում: Չինաստանի իշխանությունները կարանտինային խիստ միջոցառումներ են սահմանել Մյանմայի հետ սահմանային Ժույլի քաղաքում՝ ներքին կորոնավիրուսի դեպքերի արագ աճի պատճառով:

Վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է 15 նոր վարակ՝ նախորդ երկու օրվա 6 դեպքի համեմատ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում