ՄՄարի Կոստանյան

Միջերկրական ծովում Եգիպտոսի ռազմածովային բազայի ստեղծումը հստակ ուղերձ է Թուրքիային

Միջերկրական ծովում Եգիպտոսի ռազմածովային բազայի ստեղծումը հստակ ուղերձ է Թուրքիային

Եգիպտոսը նոր ռազմածովային բազա է ստեղծել Լիբիայի սահմանին մոտ, ինչը Կահիրեի կողմից ուժի և պատերազմից տուժած հարևանին իր նվիրվածության ցուցադրումն է: Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը:

Ռազմաբազայի բացումը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, ինչ պատահական չէ: 2013-ի այդ օրը այն ժամանակ Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին՝ կատարելով Թահրիր հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած ակտիվիստների պահանջը, տապալեց նախագահ Մոհամեդ Մորսիի «Մուսուլման եղբայրների» կառավարությանը:

Անկասկած, սա հստակ ուղերձ է Թուրքիային, որը ոչ միայն Մորսիի, այլև՝ «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական կազմակերպության համակիրն է:

Եգիպտոսի նախագահի հավաստմամբ՝ Միջերկրական ծովում ստեղծված ռազմածովային բազան կկենտրոնանա երկրի հյուսիսային ու արևմտյան ճակատների անվտանգության ապահովման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում