ՄՄարի Կոստանյան

Աֆղանստանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ ու զոհ

Աֆղանստանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ ու զոհ

Աֆղանստանում ռազմական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով մահացել է մեկ ոստիկան, վիրավորվել  21 մարդ: Այս մասին տեղեկացնում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունից՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Ղանդահար քաղաքում: Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ Աֆղանստանի ՆԳ նախարարն ու բանակի շտաբի պետը մեկնում էին Ղանդահար՝ անվտանգությունը ստուգելու նպատակով:

Գրոհի պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում