ԱԱրևիկ Աբելյան

Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով

Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով

Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետխորհրդային շրջանում դեռևս չի եղել։

 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարկել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքները: Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետխորհրդային շրջանում դեռևս չի եղել:

 

Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ «Հովնանյան» հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը Կառավարության կողմից նախագծման փուլում է, և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում. ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1, 2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում։

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում