ԱԱրևիկ Աբելյան

Կարմիր Շուկայի նոր թաղամասում կառուցվող առանձնատներից երեքի շինաշխատանքներն ավարտման փուլում են

Կարմիր Շուկայի նոր թաղամասում կառուցվող առանձնատներից երեքի շինաշխատանքներն ավարտման փուլում են

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող՝ 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

 
Ավարտման փուլում են համայնքում կառուցվող թվով 3 առանձնատան շինարարական աշխատանքները, ինչպես նաև շարունակվում են 2 առանձնատան շինաշխատանքները։
 
Ներկա դրությամբ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։️ Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում