ՄՄարի Կոստանյան

Թուրքիան հերքել է մարդկանց թրաֆիքինգի համար իր դեմ հնչեցրած ԱՄՆ-ի մեղադրանքները

Թուրքիան հերքել է մարդկանց թրաֆիքինգի համար իր դեմ հնչեցրած ԱՄՆ-ի մեղադրանքները

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է մարդկանց թրաֆիքինգով զբաղվելու համար՝ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքները, որով Անկարան քննադատվում է Սիրիայում մանկահասակ զինվորներ հավաքագրող զինված խմբավորումներին ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

Միացյալ Նահանգները Թուրքիան ներառել է վերջին մեկ տարվա ընթացքում երեխաներին որպես զինվոր օգտագործող երկրների ցուցակում: Այսպիսով՝ ՆԱՏՕ-ն առաջին անգամ հայտնվել է նման ցուցակի մեջ, ինչն էլ ավելի է խճճել Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները՝ փոխանցում է Euronews-ը:

«2021-ի մարդկանց թրաֆիքինգի» ցուցակը կազմելիս Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Թուրքիան «շոշափելի աջակցություն» է ցուցաբերել Սիրիայում «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորմանը, սիրիական ընդդիմադիր ուժերին, որոնք, Վաշինգտոնի հավաստմամբ՝ հավաքագրել ու օգտագործել են երեխաներին որպես զինվոր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում