ՄՄարի Կոստանյան

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սահմանապահներին հրահանգել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ այդ երկրից մեծ քանակությամբ զենքի ներթափանցման պատճառով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Ուկրաինայից Բելառուս մեծ քանակությամբ զենք է ներկրվում: Հետևաբար՝ սահմանապահ ուժերին հրահանգել եմ ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ երկրում հայտնաբերվել են «քնած» ահաբեկչական ցանցեր, որոնցում ներգրավված են Գերմանիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Լեհաստանն ու Լիտվան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում