ՄՄարիամ Մխիթարյան

Չինական կողմը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին. Չինաստանի դեսպան

Չինական կողմը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին. Չինաստանի դեսպան

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը լրագրողներին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը, այդ հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, իբր ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծին: Այս մասին հայտնում է infoteka24-ը:

«Չինական կողմը չի խոսել Զանգեզուրի միջանցքի մասին»,- ասել է դեսպան Ֆան Յունը՝ բացահայտելով ադրբեջանական հերթական կեղծիքը: Նա նաև նշել է՝ իրենք միջադեպն արդեն քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ:

Չինացի դիվանագետը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում