ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը հեռանում են Աֆղանստանում գտնվող Բաղրամ ավիաբազայից

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը հեռանում են Աֆղանստանում գտնվող Բաղրամ ավիաբազայից

Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն իրենց զինված ուժերը դուրս են բերել Աֆղանստանի Փարվան նահանգի Բաղրամ քաղաքում գործող ավիաբազայից: Այս մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը: Նա, սակայն, չի նշել, թե երբ է այն վերադարձվելու Աֆղանստանի զինված ուժերին՝ գրում է ՏԱՍՍ-ը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14-ին հայտարարեց, որ որոշել է դադարեցնել գործողությունը Աֆղանստանում, ինչը դարձավ ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: ԱՄՆ-ը այս պատերազմը սկսել է 2001 թվականի հոկտեմբերին, իսկ ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ մայիսին: Ավելի վաղ ծրագրված էր Աֆղանստանը լքել մինչև սեպտեմբերի 11-ը: 2010-2013 թվականների գործողությունների ժամանակ Աֆղանստանում արևմտյան ուժերի թիվը գերազանցում էր 150 հազարը: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ​​ստորաբաժանումներն այդ երկրից դուրս են բերվել դեռևս 2014 թ.:

ԱՄՆ նախագահ Բայդենը համոզված է, որ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ռազմական ուժերը չեն կարող ո՛չ ստեղծել, ո՛չ էլ պահպանել կայուն աֆղանական կառավարություն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում