ԱԱրսեն Մկրտչյան

Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվել է պտղատու ինտենսիվ այգի

Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվել է պտղատու ինտենսիվ այգի

Վայոց ձորի մարզում շարունակվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրի» շրջանակներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնումը: Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ինտենսիվ այգու բացման արարողություն՝ Գլաձորի միջնակարգ դպրոցի տարածքում:

 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Գլաձոր համայնքի ղեկավարը, «Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման» ՀԿ-ի տնօրենը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 
Ներկաները մասնակցել են դպրոցում կազմակերպված համերգային ծրագրին, շրջել այգում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին և պտղատու ինտենսիվ այգու ընձեռած հնարավորություններին:
 
Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանի ուղեկցությամբ եղել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Դավթյանի անունով անվանակոչված դասասենյակում, որտեղ ներկայացված էին Դավիթի, ինչպես նաև Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակից հերոսների իրերն ու լուսանկարները:
 
Հաշվի առնելով գյուղատնտեսության կարևոր դերը մարզի զարգացման գործում՝ նման նախաձեռնությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոլորտի զարգաման համար, այլ նաև երիտասարդ սերունդներին կզինեն ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքներով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում