ՄՄարի Կոստանյան

ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել Վրաստանի հետ համագործակցությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել Վրաստանի հետ համագործակցությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Սև ծովը ռուսական է, և իր գործընկերներին աջակցելու նպատակով շարունակում է տարածաշրջանում իր ներկայությունը: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք հաստատ չենք ընդունի այն, որ Սև ծովը ռուսական է, և մենք կպահպանենք մեր ներկայությունը ՆԱՏՕ-ի գործընկերներին ու դաշնակիցներին աջակցելու համար: Մեր կողմից քննարկվող հարցերից մեկը Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումն է Սև ծովում Վրաստանի անվտանգության  հարցով»,- հայտարարել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում