ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են նախկին նախագահ Թրամփի փաստաբանի կապերը Թուրքիայի հետ. Bloomberg

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են նախկին նախագահ Թրամփի փաստաբանի կապերը Թուրքիայի հետ. Bloomberg

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հնարավոր ներգրավվածությունը Թուրքիայի շահերին ուղղված լոբբիստական գործունեությանը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Ըստ գործակալության՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ավելի քան մեկ տարի հետաքննում է՝ արդյոք Ջուլիանին 2017-ին ազդե՞լ է Թրամփի վրա: Ամերիկյան իշխանություններին հետաքրքրում է հատկապես այն հարցը, թե արդյոք նա փորձե՞լ է հետ վերցնել փողերի լվացման մեղադրանքները, որ ներկայացվել էին ԱՄՆ-ում իր հաճախորդներից մեկի՝ ոսկու թուրք վաճառական Ռեզա Զարրաբի նկատմամբ: Բացի դրանից՝ ենթադրվում է, որ Ջուլիանին փորձել է համոզել Թրամփին ԱՄՆ-ից արտաքսել Թուրքիայում պետական ​​հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում