ՄՄարի Կոստանյան

ԱՀԿ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դասեր քաղել կորոնավիրուսի ներկա իրավիճակից ու պատրաստվել նոր համավարակների

ԱՀԿ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դասեր քաղել կորոնավիրուսի ներկա իրավիճակից ու պատրաստվել նոր համավարակների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը փոքր կղզի պետությունների առողջապահության թեմայով գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային հանրությանը կոչ է արել դասեր քաղել կորոնավիրուսի ներկա իրավիճակից՝ նոր համաճարակին ու համավարակին պատրաստվելու համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը «դրանց կանխարգելման, հայտնաբերման ու արագ արձագանքման համար»:

Թեդրոս Գեբրեյեսուսը բարձրաձայնել է նաև պատվաստումների անհավասարության մասին: Նրա խոսքով՝ ցածր եկամուտով շատ երկրներ մինչև այժմ չեն ստացել բավականաչափ պատվաստանյութ, իսկ բոլոր պատվաստումների 77 տոկոսը կատարվել է 10 երկրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում