ՄՄարի Կոստանյան

ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է Թուրքիայում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հարձակումների կապակցությամբ

ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է Թուրքիայում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հարձակումների կապակցությամբ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեիրոն լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումների կապակցությամբ: Այս մասին նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Հունիսի 22-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի İhlas լրատվական գործակալության լրագրող Մուստաֆա Ուսլուն ծեծի է ենթարկվել չորս անձանց կողմից, որոնց մեջ է եղել է նաև տեղական քաղաքական գործչի զարմիկը: Տարբեր մարմնական վնասվածքներով լրագրողն անմիջապես հոսպիտալացվել է: Կասկածյալներից մեկը կալանվել էր:

Հունիսի 21-ին էլ շինարարական ընկերության երեք աշխատակից հարձակվել էր Yeniçağ օրաթերթի թղթակցի վրա: Լրագրողը փորձել էր բացահայտել Սամսուն նահանգում նոր հիվանդանոցի շինարարական աշխատանքներում մտահոգիչ խախտումները:

Թերեզա Ռիբեիրոն հիշատակել է նաև այս ամսվա սկզբին լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հարձակումների մասին:

«Լրագրողների անվտանգությունը մամուլի ազատության պարտադիր նախապայման է: Սա նշանակում է, որ լրագրողները պետք է հնարավորություն ունենան զբաղվելու իրենց լրագրողական գործունեությամբ առանց ահաբեկման, սպառնալիքի կամ հարձակման: Հուսով եմ՝ Թուրքիայի իշխանությունները մանրակրկիտ հետաքննություն կանցկացնեն և բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկեն»,- հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեիրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում