ԱԱննա Ավետիսյան

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամի մածուկի մեջ թմրամիջոց փոխանցելու փորձը

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամի մածուկի մեջ թմրամիջոց փոխանցելու փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:

Զննության արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում