ՄՄարիամ Մխիթարյան

Մեկ շաբաթում դանակով հարձակման երկրորդ դեպքը Գերմանիայում

Մեկ շաբաթում դանակով հարձակման երկրորդ դեպքը Գերմանիայում

Տղամարդը հարձակվել է Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի անցորդների վրա, վիրավորել երկուսին ու փախել՝ հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունը հետախուզում է սկսել: Հանցագործը, ըստ ականատեսների, 20-30 տարեկան տղամարդ է՝ շիկահեր և դեմքին սպիներով:

Հարձակման մանրամասներն ու հավանական դրդապատճառները դեռ հայտնի չեն: Օրվա երկրորդ կեսին ոստիկանությանը, այնուամենայնիվ, հաջողվել է ձերբակալել 32-ամյա չարագործին, որը նախկինում ենթարկվել է քրեական պատասխանատվության տարբեր հանցագործությունների համար: Նա նախկինում նաև հոգեկան խնդիրներ է ունեցել: Ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերել է իր բնակարանում:

Այս հարձակումը տեղի է ունեցել Վյուրցբուրգում նմանատիպ գրոհից մի քանի օր անց: Տղամարդու՝ դանակով հարձակման հետևանքով այստեղ երեք մարդ էր զոհվել, ևս վեցը վիրավորվել էր: Հարձակվողը նույնպես բերման է ենթարկվել, նա Սոմալիի 24-ամյա քաղաքացի է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում