ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայում COVID-19-ից մահացության դեպքերի հակառեկորդ է սահմանվել

Մոսկվայում COVID-19-ից մահացության դեպքերի հակառեկորդ է սահմանվել

Մոսկվայում կիրակի կորոնավիրուսից մահացության դեպքերի հակառեկորդ է սահմանվել՝ 114 մահ, 6723 վարակվածություն մեկ օրում: Երկուշաբթիից խստացվել է մուտքը Մոսկվայի սննդի օբյեկտներ, ռեստորաններ, սրճարաններ կթույլատրվի մտնել նրանց, ովքեր պատվաստվել են, վերջին վեց ամսում բուժվել են COVID-19-ից կամ կարող են ներկայացնել թեստի բացասական արդյունք՝ հաղորդում է euronews-ը:

Կարճ անկումից հետո Ռուսաստանում COVID-19 համաճարակի ալիքը կրկին բարձրացել է: Անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է ավելի քան 20,5 հազար վարակված մարդ, 599-ը մահացել է: COVID-19-ի ամենաբարձր վարակվածություն ունեցող երկրների ցուցակում Ռուսաստանը վեցերորդ տեղում է ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից հետո:

Կորոնավիրուսի հետ կապված վտանգավոր վիճակ է նաևՊորտուգալիայում: Գերմանացի զբոսաշրջիկները շտապ սկսել են հեռանալ այդ երկրից, որպեսզի արձակուրդից վերադառնալուց հետո խուսափեն երկշաբաթյա կարանտինից, ինչը պարտադիր կդառնա երկուշաբթիից: Ավելի վաղ Պորտուգալիայի իշխանությունները մայրաքաղաք մուտքի և ելքի արգելք էին սահմանել, Լիսաբոնում կորոնավիրուսի նոր վարակների ավելի քան 70%-ը Delta տարբերակն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում