ՄՄարի Կոստանյան

Թուրքիա-ԵՄ բաց երկխոսությունն արդյունք է տվել. Էմանուել Մակրոն

Թուրքիա-ԵՄ բաց երկխոսությունն արդյունք է տվել. Էմանուել Մակրոն

Պաշտոնական Անկարան թուլացնում է լարվածությունը՝ մեղմելով իրավիճակը, սակայն եվրոպական երկրները շարունակում են զգուշանալ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Միջերկրական տարածաշրջանում միգրացիոն ամենամյա հոսքը դադարեցնելու Թուրքիայի «կառուցողական գործակցությանը»: Այս  մասին տեղեկանում ենք Anadolu գործակալությունից:

Էմանուել Մակրոնի հավաստմամբ՝ Թուրքիայի ու Եվրամիության միջև խիստ և բաց երկխոսությունն ու օգտակար քննարկումներն արդյունք են տվել:

«Անցյալ տարի մենք նշաձող էինք սահմանել Անկարայի համար: Թուրքիան պետք է թուլացներ լարվածությունն ու գնար ԵՄ-ի հետ կառուցողական գործակցության ուղով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նշել է, որ ԵՄ-ը կարող է միայն խրախուսել շարունակել տարածաշրջանային որոշ հակամարտությունների հարցում կառուցողական դիրքորոշմանն ուղղված ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում