ՄՄարի Կոստանյան

Իրանում ուրանի հարստացման տեմպերի ավելացումը կդժվարացնի միջուկային գործարքի բանակցությունները. Էնթոնի Բլինքեն

Իրանում ուրանի հարստացման տեմպերի ավելացումը կդժվարացնի միջուկային գործարքի բանակցությունները. Էնթոնի Բլինքեն

Իրանի կողմից ուրանի հարստացման ուղղությամբ ջանքերի լարումը կարող է խանգարել Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը միտված բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Եթե դա շարունակվի, և նրանք շարունակեն շահագործել առավել կատարյալ ցենտրիֆուգներ՝ հասնելով (ուրանի հարստացման) ավելի բարձր մակարդակի, ապա ինչ-որ պահի այն լրջորեն կբարդացնի գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի՝ Վիեննայում խորհրդակցությունների դադարեցման հավանականությանը՝ Բլինքենը ժամկետներ չի նշել, սակայն հավելել է, որ նման հնարավորությունն «ավելի է մոտենում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում